top of page

Եվրասիադոկ Հայաստան
Վավերագրական նախագծերի թիմային
զարգացման դասընթաց

Արդեն 10 տարի և ավել Եվրասիադոկ ծրագիրը ծառայում է կինոգործիչների, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զարգացնում են ստեղծագործական վավերագրական ֆիլմերի նախագծեր Արևելյան Եվրոպայի երկրներում՝ մասնավորապես Հայաստանում։ Ավելին կարող եք տեսնել կայքում։

Այս տարի դասընթացին զուգահեռ լինելու են ֆիլմերի դիտումներ։ Ցուցադրությունները տեղի կունենան ՀԲԸՄ դահլիճում։

 

Այս տարի ինտենսիվ դասընթացը իրականացվում է GAIFFpro-ի հետ համագործակցությամբ Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնի օրերին։ Դասընթացը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում և Միրզոյան գրադարանում Հուլիսի 5-10ը, այնուհետև աշխատանքը կշարունակվի մինչև աշուն արդեն առցանց տարբերակով։

 

Ֆիլմերը ցուցադրվելու են սեպտեմբերից հունվար ամիսներին, ամիսը մեկ ցուցադրություն, առավել մանրամասն նայեք ֆիլմերի ծրագրում։

2023թ․-ի աշխատարանին ընտրված

մասնակիցները և նրանց նախագծերը

1 Lusi foto.jpg
1 Narek Photo (2).jpg

Լուսիներ Պապոյան և Նարեկ Նազարյան՝

 

Սերոժիկ

3 Silva-a.jpg
Anna.jpg

Սիլվա Խնկանոսյան և Աննա Զաքարյան՝

 

Աղբի աշխարհ

Lilit2.jpg
FB_IMG_1686076677498.jpg
received_266338352526709.jpeg

Լիլիթ Մխիթարյան,

Անժելա Ֆրանգյան և

Լիլիթ Մանուկյան

 

Արարատ՝
միֆ, թե

իրականություն

2 Merri.jpg
2 Liza.jpg

Մերրի Մկրտչյան և

Լիզա Պետրոսյան՝

 

Հրազդան

5 Mery.jpg

Մերի Աղախանյան՝

 

Ալկոհոլիկների անոնիմ ակումբ

4 Inna.jpg
4 Hovo.jpg

Իննա Մխիթարյան և

Հովհաննես Իշխանյան՝

 

Ուլտրա նացիոնալիստ

Nane AU.jpg
7 Hamo.jpg

ազատ ունկընդիր՝

 

Նանե Պետրոսյան և Համլետ Սարգսյան

Մասնակցի պարտավորությունները

Դասընթացի ժամանակ ընտրված կինոգործիչները համաձայնագիր կստորագրեն Դոկմոնդ կազմակերպության հետ, ըստ որի իրենք պարտավորվելու են հետագայում իրենց ֆիլմի տիտրերում և ֆիլմին հարող այլ տեղեկատվական ֆայլերում ներառել Դոկմոնդի և մյուս կազմակերպող կողմերի լոգոներն ու անունները՝ որպես ֆիլմի զարգացման փուլում ցուցաբերած աջակցություն։

Գործընկերներ

Դասընթացը համատեղ կազմակերպվել է Դոկմոնդ, Էկրան Լիբրը Ֆրանսիական կազմակերպությունների և ԱՓ հայկական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով, այն ֆինանսովորում է ստացել Ֆրանսիական Լա Իսերե կազմակերպությունից Լիոնում, Ֆրանսիական Ինստիտուտի կողմից Փարիզում և Հայաստանում, և իրագործվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայաստանի կինոգործիչների միության, Միրզոյան գրադարանի աջակցությամբ, և GAIFFpro-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրին աջակցում են նաև Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիան, Արտ Բրիջ գրախանութ-սրճարանը, Օսկուլատուս ա Դեո գինիները։

 

Կազմակերպող կողմը շարունակական աշխատանքներ է տանում, որպեսզի իրականանա նաև համատեղ արտադրության ֆորումը, որը նախատեսվում է Կենտրոնական Ասիայում 2024 թվականին Ղազախստանում, որտեղ կմեկնեն մասնակցելու մի քանի ընտրված մասնակիցներ այս ծրագրից։

Դասընթացը անվճար է մասնակիցների համար։

logos - start of workshop.jpg

Դասընթացավարների մասին

Սամյուել Օբին

Երկու դասընթացավարն էլ պրոֆեսիոնալ կինոգործիչներ են, ովքեր արդեն տարիներ է աշխատում են նախագծերի հետ Հայաստանից։

սցենարական զարգացում

Samuel.jpeg

Սամյուել Օբինը ծնվել է 1967թ.: Հեղինակ է վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի: Ակնառու գործերից են «Խոնգ Մեի մութ սենյակը» (2001թ.), «Էպիկականը» (2004թ.), «Կրկին սիրո պատմություններ» (2014թ.), «Արա Գյուլեր, մի ժամանակ Ստամբուլում» (2017թ.): Նա անցկացնում է վավերագրական ֆիլմի դասընթացներ Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում և Թուրքիայում՝ Դոկմոնդի և Լյումիեռ դը մոնդի շրջանակներում: Սամյուել Օբինը նաև հեղինակային վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է Ռիժոմ կազմակերպությունում (www.rhizome-production.fr): Հիմնել է Էկրան Լիբրը ասոցիացիան, որի գեղարվեստական տնօրենն է հանդիսանում և որը կազմակերպում է կինոգործիչների համար նախատեսված դասեր և վավերագրական ֆիլմի դասընթացներ 2005թ.-ից (www.ecranlibre.fr): 2013-2017թթ. բնակվել է Ստամբուլում, իսկ այժմ կրկին ապրում է Լիոնում: Նա նաև հեղինակ է երեք գրքերի։ Իր առաջին վեպը՝ «Ալմա-Աթայի կարմիր խնձորենին», լույս է տեսել 2017թ. գարնանը, տպագրվել Թըրքվոյզի կողմից: Իսկ վերցրես լույս է տեսել «Ստամբուլ երբեք» գիրքը 2020 թվականին։

 

Ստեֆան Ժուրդեն

ֆիլմ արտադրություն

Ստեֆան Ժորդանը սովորել է երաշժտական և էթնո-երաժշտական ուղղությամբ, իսկ այնուհետև անցել կինո արտադրության ոլորտ։ Այժմ նա տնօրենն է La Huit Փարիզյան ընկերության։ Անցած 30 տարիների ընթացքում նա արտադրել է մեծ քանակությամբ վավերագրական ֆիլմեր, թե հեռուստատեսության և թե կինոթատրոնների ցուցադրության համար, ինչպես նաև երաժշտական ֆիլմեր և մի քանի խաղարկային ֆիլմեր։ Վերջին 6 տարիներին նա հատուկ սեր է տածում Հայաստանի հանդեպ և արտադրական գործընթացների մեջ է մի շարք նախագծերով՝ աշխատելով մի քանի հայ հեղինակների՝ ռեժիսորների և պրոդյուսերների հետ, որոնց թվում են Անժելա Ֆրանգյանը, Թամարա Ստեփանյանը, Սիլվա Խնկանոսյանը, Հակոբ Մելքոնյանը, Իննա Մխիթարյանը և այլոք։
LA HUIT-ը կինո արտադրության անկախ ընկերություն է հիմնադրված դեռևս 1992 թվականին։ Իր կատալոգի մեջ ունի 200-ից ավելի ֆիլմ, որն համալվում է ամեն տարի նոր վավերագրական և խաղարկային ֆիլմերով։ Հիմնական աշխատող երեք պրոդյուսերները աշխատում են ինչպես երիտասարդ և սկսնակ, այնպես էլ փորձառու և պրոֆեսիոնալ կինոգործիչների հետ, մշտապես փնտրելով արտահայտչամիջոցների նոր ձևեր և հնարավորություններ։

Անհրաժեշտ փաստաթղթերը

Հայտի փաթեթը պետք է ներառի հետևյալ ֆայլերը՝
 
1. Դիմում-հայտ. ներբեռնեք և լրացրեք

 

 2. Դիմորդ կինոգործիչների մանրամասն     CV-ին նկարով (առավելագույնը 2 էջ)

3. Նախագծի հետ կապված  նկարների կամ այլ նյութերի հղումներ, ինչպես նաև հղումներ նախորդ արված ֆիլմերին vimeo կամ youtube կամ այլ հարթակներում

Եթե կունենաք հարցեր զանգեք կամ գրեք

Արևիկ Ավանեսյան

+374 94052451 (նաև վիբեր)     |     upfilmngo@gmail.com

Հայտի փաթեթը պետք է ուղարկվի անգլերեն լեզվով
programmes@docmonde.org
էլ-հասցեին, իսկ կրկնապատճենը (CC-ն)
upfilmngo@gmail.com էլ-հասցեին։

Socolant Image
  • website
  • FB
bottom of page