Ֆիլմերի ցուցադրություններ
Ընտրված ֆիլմերը տարբեր տարիներին զարգացում են ստացել Եվրասիադոկ ծրագրի շրջանկաներում։ Ցուցադրությունները լինելու են ՀԲԸՄ դահլիճում, ամիսը մեկ ֆիլմ սեպտեմբերից մինչև հունվար։
Հասցեն՝ Մելիք Ադամյան 2, երկրորդ հարկ, մուտքն ազատ է։
Սեպտեմբերի 12՝ 19:00
ԹՈՆՐԱՏՈՒՆ
2023թ․, 84ր․
5 կին 30 քառակուսի մետր տարածքում՝ թոնրատանը, լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։
Ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան
Պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան,
Դը Գոլ Էիդ, Ստեֆան Ժուրդեն
Օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան Արտադրությունը՝ Դոկինո, Լա Հուիթ, Սինեդ
Փառատոնային հաջողություններ
Լավագույն ֆիլմ է ճանաչվել This Human World Վիեննայի միջազգային մարդասիրական կինոփառատոնում (international competition) 2022
Ֆիլմը ընտրվել և ցուցադրվել է Les Écrans Documentaires փառատոնին Ակրուելում, Ֆրանսիա 2023 և Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնում 2023
Ավլելով Երևանը
2020թ․, 53ր.
եւ ԱՊՈ
2020թ․, 5ր.
Մի կնոջ պատմություն, ով աշխատում է մի քանի տեղ ու միայնակ հոգում ընտանիքի կարիքները՝ ստեղծելու երեխաների համար առավել ապահով կյանք ու ապագա։
TRAILER & more
Ռեժիսոր՝ Նաիրի Հախվերդի
Պրոդյուսերներ՝ Լիանա Սմբատյան, Էդիթ Ֆարին
Օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Արտադրությունը՝ Մրջինս Մեդիա, Ֆետ ըն Վու, Լիոն Կապիտալ
Սասունը գրեթե ամբողջ կյանքն աշխատել է մանկատանը որպես հատուկ մանկավարժ։ Բոլոր երեխաները նրան ԱՊՈ են կանչում։
Ռեժիսոր՝ Հելենա Մելքոնյան,
Պրոդյուսեր՝ Սոնա Մարգարյան,
Օպերատորներ՝ Հրայր Սարգսյան, Հելենա Մելքոնյան
Մոնտաժող՝ Նինա Խաչատրյան
Հոկտեմբերի 10՝ 19:00
Նոյեմբերի 7՝ 19:00
Կանանց գյուղ
2019թ․, 83ր․
Ֆիլմը Գեղարքունիք մարզի Լիճք գյուղի մասին է, որտեղ տարվա մեծ մասը միայն կանայք են ապրում: Տղամարդկանց բացակայության ընթացքում բոլոր տեսակի աշխատանքներն կանայք են անում. ֆիլմն ուժեղ, գործունյա, բայց եւ կարոտով սպասող գեղեցիկ կանանց մասին է
Ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Պրոդյուսեր՝ Ստեփան Ժուրդեն,
Օպերատորներ՝ Թամարա Ստեփանյան և Ռոբին Ֆրեսոն, Արտադրությունը՝ Լա Հուիթ, Հայկ կինոստուդիա
Փառատոնային հաջողություններ
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեյպցիգի հեղինակավոր կինոփառատոնում 2019թ-ին, Գերմանիայում։
Ֆիլմը մրցանակ է ստացել
- Իտալիայի Տորինո քաղաքում անցկացվող Underground Cinefest. կինոձառատոնին և ստացել լավագույն վավերագրական ֆիլմ
- ԱՄՆ, Բոստոն քաղաքում Global Cinema կինոփառատոնում ստացել է գլխավոր մրցանակ լավագույն ֆիլմ ( Grand jury prize - best picture)
- Իտալիայում Film Festival della Lessinia 2020թ․-ին ստացել է լավագույն ֆիլմ ստեղծված երիտասարդ ռեժիսորի կողմից մրցանակը (Best Film by a Young Director)
- Իտալիայում Sole Luna Doc կինոփառատոնում 2020թ․ին ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը։
Ֆիլմը մասնակցել և/կամ նոմինացվել է
- DMZ միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնի Սպիտակ սագ գրան պրի մրցանակի նոմինանտ է
- Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնում նոմինացվել է Հայկական պանորամա մրցանակի համար
- Սերբիայում Էթնոլոգիական ֆիլմերի միջազգային փառատոնում նոմինացվել է միջազգային ֆիլմերի մրցույթում
- ցուցադրվել ու մասնակցել է տասնյակից ավելի փառատոններում և հարթակներում...
Վախենալու Ոչինչ չկա
2019թ․, 69ր.
2018 թվական, հունվար։ Հինգ կին մետր առ մետր ականազերծում են Լաչինի միջանցքը: Ֆիլմը նրանց խիստ մանրակըրկիտ աշխատանքի, լարման եւ մարդասիրության շնորհիվ վախը հաղթահարելու մասին է:
Ռեժիսոր՝ Սիլվա Խնկանոսյան
Պրոդյուսեր՝ Ստեփան Ժուրդեն
Օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Արտադրությունը՝ Լա Հուիթ, Հայկ կինոստուդիա
Փառատոնային հաջողություններ
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեյպցիգի հեղինակավոր կինոփառատոնում 2019թ-ին, Գերմանիայում նոմինացված լինելով Next Masters մրցույթում
Ֆրանսիայի Les écrans documentaires 2019թ․-ի կինոփառատոնում ստացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակը։
Դեկտեմբերի 12՝ 19:00
Հունվարի 16՝ 19:00
Շրջափակում
2020թ․, 85ր․
2019թ: Արդեն 30 տարի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները գոյատևում են շարունակական «չերևացող» պատերազմի պայմաններում։
Ռեժիսոր՝ Հակոբ Մելիքյան
Պրոդյուսեր՝ Ժերոմ Ամոմեր, Վիլիկ Ղարիբյան
Օպերատոր՝ Արսեն Խեչոյան
Արտադրությունը՝ Լեյտմոտիվ ֆիլմս, Լիոն Կապիտալ, Հայկ կինոստուդիա
Փառատոնային հաջողություններ
- Իտալիայում Տրիստե քաղաքի միջազգային կինոփառատոնում 2021թ․-ին նոմինացվել է լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում
- Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնում 2020թ․-ին նոմինացվել է հայկական համայնապատկեր մրցանակի համար
- Ընտրվել և մասնակցել է Ֆրանսիայում Les Rencontres du film documentaire de Mellionnec, 2022
- Ընտրվել է L’ Europe autoris կինոփառատոնին 2021 թ․ին միջազգային ֆիլմերի մրցույթում